Հետագա լարվածության ողջ պատասխանատվությունը կկրի ադրբեջանական կողմը․ՀԱՊԿ-ին առընթեր Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագով

ՀԱՊԿ-ին առընթեր Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը նիստի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում և դրա հետևանքով առաջացած բարդահարույց իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Բիագովը նշել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղիղ ոտնձգություն են Ինքնիշխան Հայաստանի տարածքի հանդեպ և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգության կայունության համար։

Նա նաև ընդգծել է, որ եթե բանական ժամանակահատվածում Ադրբեջանը դուրս չբերի իր զինուժի ստորաբաժանումները, ապա հետագա լարվածության ողջ պատասխանատվությունը կկրի հենց ադրբեջանական կողմը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն