ՀՀ իշխանություններն ամենատարբեր մակարդակներում մշտապես հայտարարում են, որ հանրությունը չհավատա լրատվական կայքերի տեղադրած (և փաստարկված) լրատվությանը, այլ հետևի միմիայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ։
«Փաստարկ» լրատվականը որոշեց պարզել, թե ինչ կգտնի ՀՀ քաղաքացին, եթե առաջնորդվի ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՈՎ։
Այսպես, ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ» բաժնի այսօրվա լրահոսում մենք գտանք միայն լուր, որը վերաբերվում էր ՀՀ փոխվարչապետի ժ/պ-ի և Քուրդիստանի փոխվարչապետի հանդիպմանը։
Ստացվում է, որ ըստ ներկա իշխանությունների Հայաստանում այլ կարևոր (կարելի է ասել` վտանգավոր) իրադարձություններ տեղի չեն ունենում։ Ոչ մի խոսք Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում առկա պայթյունավտանգ իրավիճակի մասին։
Այս պարագայում հենց ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՆ է քաղաքացուն դրդում ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ փնտրել փաստարկված տեղեկատվություն տրամադրող կայքերում։
Pastark.am