ՀԻՄԱ ՍԱ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹԵ՞ ՍՅՈՒՆՅԱՑ ՈՂՋՈՒՅՆՆԵՐԻ ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆ

Խանդ, ամբիվալենտ զգացմունք, որի հիմնական բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ տածվող սերն ու նրան անմնացորդ կերպով տիրելու ցանկությունը, իսկ մյուս կողմից՝ ատելությունը, որոնց գումարվում է նաև իրական կամ երևակայական, մրցակցի նկատմամբ տածվող բացասական դիրքորոշումը։
Խանդը առավել շատ դրսևորվում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են ինքնահաստատման, դեռ չեն կայացել ու այդ փուլում հանդիպել են մի էակի, որից կախված է իրենց ինքնահաստատումը: Սիրած էակին կորցնելու վախը բերում է խանդի դրսևորման:
24 զինծառայող կալանավորվել է ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու համար: Ըստ լրահոսի, նրանք ընդամենը 400 դոլարով տեղեկություն են տվել թշնամուն` 44 օրյա պատերազմի և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերի տեղաբաշխման և այլ գաղտնի տվյալների մասին:
ՀԸՄ……. Կարծես թե ամեն ինչ արտաքին տեսքից նորմալ է, երե չլինեն մի քանի բայցեր, որոնք ջրի երեսին են, բայց ոչ ոք չի ցանկանում տեսնել:
Այսպես՝
Ադրբեջանը պատերազմից առաջ գործարկել է երկու Սպուտնիկ՝ տիեզերական կայան, և ՀՀ ու Արցախի տարածքի տեղաշարժը վերահսկել է ամբողջովին: Այլ կերպ ասած` կարողացել են տեսնել մեր տարածքում խոտածածկույթի մեջ ընկած 10 լուման: Այստեղից էլ անտրամաբանական է, որ դրա համար նրանք հավաքագրեին ՀՀ ԶՈՒ ստորին օղակի ծառայողների:
Այլ խնդիր է բարձրագույն հրամանատարական կազմը և կառավարությունը, ովքեր կարող էին տալ այնպիսի տեղեկություններ կամ կատարեին գործողություններ, որոնք էական վնաս կպատճառեին մեր բանակին և որը որ անհնար կլիներ վերահսկել սպուտնիկների միջոցով:
Բայց, ինչպես տեսնում ենք, ոչ բարձրագույն հրամկազմից և ոչ էլ կառավարությունից լրտեսության մեղադրանքով կալանավորվածներ չունենք: Ավելին, նույնիս պաշտոնական անփութության հոդվածով մեղադրանք առաջադրված չէ:
Փաստացի ստացվում է, որ պատերազմը պարտվել ենք այս 24-ի մեղքով, այդ նրանք են տվել անհիմն հարձակման, իսկ հետո` նահանջի հրամանները, այդ նրանք են առանց կռվի հանձնել Շուշին, Հադրութը, Քարավաճառը և ՀՀ տարածքներից մի հատված, այդ նրանք են գնել անօրակ զենք, այդ նրանք չեն հայտարարել զորահավաք, այդ նրանք են հրամայել Արցախ զորք և զինամթերք չտանել:
Մի խոսքով այս 24 հոգին նորօրյա Ջեյմս Բոնդերն են և ադրբեջանի ազգային հերոսներ:
Դե ինչ, եթե կա հասարակության մի հատված, որ հավատում է այս ցնդաբանությանը, Աստված իրենց հետ:
Կա ևս մի խնդիր, արդեն իրավական հարթության մեջ:
Լրտեսության հոդվածի հանցակազմը առկա է, երբ անձը լրտեսություն է կատարել հոգուտ թշնամական պետության:
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը և իր սյունյաց ողջույններ կուսակցությունը հայտարարում են, որ ադրբեջանը մեր բարեկամն է և եղբայրը:
Այս դեպքում` հարցս պատկան մարմիններին. ի՞նչու եք լրտեսության մեղադրանք առաջադրել վարչապետի աթոռը զբաղեցնողի և իր սյունյաց ողջույնների եղբոր, հարազատի, արյունակցի օգտին գործողություն կատարած անձանց:
Ի՞նչ է, համաձայն չեք նրանց հետ։ Չլինի այնուամենայնիվ համարում եք, որ թուրքը մեր թշնամին է:
Եթե դուք իրոք այդպես էք մտածում, ապա, պարոնա՛յք, սկսեք կալանավորել թուրքերին և ադրբեջանցիներին հրապարակայնորեն իրենց եղբայրը, հարազատը և արյունակիցը համարող Սյունյաց ողջույններից:
Հակառակ դեպքում ստացվում է, որ դուք գործում եք վարչապետի աթոռը զբաղեցնողի և սյունյաց ողջույնների հիվանդագին խանդի արդյունքում, այսինքն պատժում եք այն անձանց, ովքեր ավելի մոտ և ինտիմ կապերի մեջ են թուրքերի և ադրբեջանցիների հետ, քան Սյունյաց Ողջույնները և նրանց առաջնորդը:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն