Հունաստանի արտաքին քաղաքականության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմաններում ադրբեջանցիների ներխուժման առնչությամբ։
— Լարվածությունը Հայաստանի սահմանների երկայնքով հատուկ անհանգստություն է առաջացնում։ Անհրաժեշտ է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կարևոր է խուսափել միակողմ գործողություններից, որոնք կարող են խախտել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը,- ասվում է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ թվիթերի էջում։