ЛДПР-ի առաջնորդ Ժիրինովսկու առողջական վիճակը ծանր է

ЛДПР-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը ծանր է, հայտնում է Telegram 112 ալիքը։ Ըստ ալիքի՝ քաղաքական գործչի մոտ սեպտիկ շոկ է ախտորոշվել։

Հայտնի է դարձել նաեւ, որ Ժիրինովսկու թոքերն ամբողջությամբ այտուցվել են, վիճակում բացասական միտում է նկատվում։

Քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր փետրվարի սկզբին` կորոնավիրուսի ֆոնին զարգացած երկկողմանի թոքաբորբով։

Հիշեցնենք, որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, Վլադիմիր Ժիրինովսկին 8 անգամ պատվաստվել էր կոսրոնավիրուսի դեմ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն