Հայտնի հասարակական գործիչ, բժիշկ Մարինա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատված քրեական օրենսգրքից և դիմել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
« 17.02.2018 -ից ՀՀ քրեական օրենսգրքում գործել է Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը քրեականացնող հոդված (նկար 1), որն ուժը կորցրած է ճանաչվել 01.07.2022 — ին, երբ առողջապահության նախարարն էր Անահիտ Ավանեսյանը (նկար 2)։
Հարց է առաջանում — ԻՆՉՈՒ՞՞՞՞՞՞ »
Բժիշկը կցել է նաև ներկայումս գործող քրեական օրենսգրքի հղումը, որտեղ, փաստորեն, անհնարին էր գտնել որևէ կետ բուժաշխատողների նկատմամբ կիրառվող բռնության մասին։
Ավելի վաղ հասարակական գործիչը հանդես էր եկել տեսանյութով, որում հնչեցրել էր առողջապահական ոլորտում փոփոխություններ կատարելու մի քանի պահանջ։