Իռլանդիայում կամավորներն ու պատմաբանները «աշխատանքի են վերցրել» ոչխարների հոտին։ Կենդանիները օգնում են մաքրել հին գերեզմանները մացառուտներից: Ոչխարները սնվում են մացառուտներով՝ մաքրելով գերեզմանատները: Նախկինում այս գործի համար այծերին էին օգտագործում , բայց նրանք միայն բաղեղ էին ուտում ՝ թողնելով խոտը:
Ոչխարներն արդեն օգնել են գտնել ավելի քան 400 հուշարձան: Դրանցից ամենահինը թվագրվում է 1711 թվականին: «Հուշարձանների մեծ մասը սովորական քարեր են` մակագրություններով: Մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ գերեզմանաքարեր գնել, ուստի նրանք օգտագործել են այդ քարերը՝ որպես գերեզմանաքար», — պատմում են պատմաբանները:
Թողնել մեկնաբանություն