Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան անմիջականորեն ներգրավված են ուկրաինական հակամարտության մեջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողը խնդրել է Կրեմլի ներկայացուցչին մեկնաբանել Գերմանիայում հեռահար հրթիռներ տեղակայելու ԱՄՆ ծրագրերը։
«Նույն Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայի շուրջ հակամարտությունում»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Ղրիմի սենատոր Սերգեյ Ցեկովը նշել էր Ուկրաինայի հարստությունը, որը հետաքրքրում է Արևմուտքին։ Նրա խոսքով, արևմտյան ընկերությունները «գրավել» են Ուկրաինայում հողերը, ինչի պատճառով էլ օտարերկրյա կառավարություններն այժմ օգնում են Կիևին։ Նրանք սեփականաշնորհման միջոցով արդեն շատ հողեր են գրավել, հավելել է նա։