Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով վերջին ամիսների ընթացքում ավելի ու ավելի լկտի արտահայտություններ է թույլ տալիս ՀՀ ղեկավարության հասցեին, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդերի» մասին։
Ալիևը խոսել է այն մասին, որ ինքը ժամանակին ՌԴ ղեկավարությանը փորձում էր համոզել «Իսկանդերը չփոխանցել հայերին` հեվալելով, որ դա իրենց ամենևին չի կաշկանդելու։ Ալիևը Ռուսաստանին առաջարկել է նաև հետ վերցնել «Իսկանդերը» Հայաստանից ու այլևս երբեք Հայաստանին անվճար զենք չտրամադրել։
«Սկզբունքորեն, այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, տրագիկոմեդիա է հիշեցնում, ես այդպես կբնութագրեի իրավիճակը։ Պատկերացրեք՝ նրանց մոտ անհետանում է ինքնաթիռ, և նրանք չգիտեն, թե որտեղ է այդ ինքնաթիռը։ Աբու Դաբիում ռազմարդյունաբերության ցուցահանդեսին հայկական տաղավարը դատարկ էր, չկար որևէ զինատեսակի ցուցանմուշ, մյուս կողմից՝ ի՞նչ ցուցադրեին, եթե չունեն ռազմարդյունաբերություն, էլ ինչո՞ւ են կապիկություն անում։ Խայտառակվեցին աշխարհով մեկ։ Այնուհետև եղավ հայտարարություն, որ «Իսկանդերը» կրակել են և պայթել է 10 %: Լրիվ անեկդոտ է»,- ծաղրել է Ալիևը։