Մակրոն. Ֆրանսիան հավատարիմ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ պայքարին

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին՝ «Իսմլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությունն արել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնն` Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«ԻՊ-ը տարածքը կորցրեց 2017 թվականին ՝ Իրաքի զինվորականների քաջության և միջազգային դաշնության աջակցության շնորհիվ: Զգոնությունը չպետք է թուլանա, քանի որ ահաբեկչական կազմակերպությունը նախկինի պես մնում է սպառնալիք»,- ասել է Մակրոնը:

Նա եկել էր Իրաք ՝ մասնակցելու Բաղդադի համագործակցության և գործընկերության խորհրդաժողովին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն