Մայիսի 14-17-ը ՆԱՏՕ-ն կքննարկի Ռուսաստանի հարցը

ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարանական վեհաժողովի վիրտուալ նիստը կանցկացվի մայիսի 14-17-ը, որտեղ  կդիտարկվի Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի մամուլի ծառայությունը։ Կդիտարկվեն նաև Չինաստանի հետ հարաբերությունները, իրադրությունը միջերկրյածովյան տարածաշրջանում և իրավիճակը Բելառուսում։ ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարանական վեհաժողովը կազմված է 269 ներկայացուցիչներից, ովքեր ներկայացնում են ՆԱՏՕ-ի 30 երկիր։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020թ մարտից նստաշրջաններն անցնում են վիրտուալ ձևաչափով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն