Այսօր` մայիսի 9-ին, Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ միասին։
Այնուհետև` Քոչարյանը` քայլելով Հյուսիսային պողոտայով, հասավ Ազատության Հրապարակ, որտեղ նրան սպասում էին իր աջակիցները։
Ըստ ներկաների և ցույցի ընթացքին հետևողների պնդումների` Ազատության հրապարակը նախկինում երբեք այդքան մարդաշատ չէր եղել։
Քոչարյանը բեմից ներկայացրեք իրավիճակը Հայաստանում և խոսեց «Հայաստան» դաշինքի հետագա անելքների մասին։
Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը որդու` Լևոն Քոչարյանի հետ միասին այցելեց Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեր հավերժ հերոսներին։