«Ապրելու Երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նշանակվել է Արցախի պետ. նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։
Առաքեյլանը մասնավորապես գրել է.
«Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։
Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։
Ի աջակցություն Արցախի պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար…
Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։ Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։
Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։
Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։
Արցախը կա և մնալու է հայկական»։
Հիշեցնենք, որ «Ապրելու Երկիր» կուսակցությունն ուղղակիորեն կապվում է Ռուբեն Վարդանյանի անվան հետ։