Meta-ն կապիտալիզացիայով դուրս է մնացել համաշխարհային առաջատարների տասնյակից. սեպտեմբերից կորցրել է 513 մլրդ դոլար շուկայական արժեքից։
Հունիսին ընկերության կապիտալիզացիան կազմում էր 1 տրիլիոն դոլար, այժմ այն գրեթե երկու անգամ պակաս է։
Փետրվարի 17-ին՝ բորսայի փակումից հետո, Meta-ի կապիտալիզացիան կազմել է 565 մլրդ դոլար, ընկերությունը շուկայական կապիտալիզացիայի գծով 11-րդ տեղում էր, գրում է Bloomberg-ը։ 2021 թվականի սեպտեմբերից ընկերությունը կորցրել է 513 միլիարդ դոլար կապիտալիզացիա, նշում է թերթը։ 2021 թվականի հունիսին այն առաջին անգամ գերազանցեց 1 տրիլիոն դոլարը։
Առաջին և երկրորդ տեղում են Apple-ը (2,8 տրիլիոն դոլար) և Microsoft-ը (2,2 տրիլիոն դոլար), երրորդում՝ նավթային Aramco ընկերությունը (2 տրիլիոն դոլար): Վեցերորդ տեղում, որը նախկինում զբաղեցնում էր Meta-ն, Tesla-ն է (905 մլրդ դոլար): Տասներորդում՝ չինական Tencent (589,8 դոլար): Նա լավագույն տասնյակը լքել էր 2021 թվականի դեկտեմբերին։
Meta-ի բաժնետոմսերի գինը կտրուկ անկում է ապրել 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունից հետո: Ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ հայտնել է Facebook-ի եզակի օգտատերերի կորստի մասին։ FT-ն, վկայակոչելով J Stern & Co հիմնադրամի կառավարիչ գործընկեր Քրիստոֆեր Ռոսբախի կարծիքը, գրել է, որ ընկերությունը կարող է միտումնավոր թերագնահատել կապիտալիզացիան՝ ԱՄՆ մշակվող հակամենաշնորհային օրինագծում սահմանափակումներից խուսափելու համար։