Միացյալ Նահանգները Աֆղանստանից դուրս բերած զորքը կարող է տեղաբաշխել Միջին Ասիայում. The Wall Street Journal

The Wall Street Journal հրատարակության տեղեկատվությամբ՝ Միացյալ Նահանգներն Աֆղանստանից դուրս բերած զորքը կարող է տեղաբաշխել Միջին Ասիայում։ Հրատարակության աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ն ոչ միայն զորքի, այլ նաև անօդաչուների, ռմբակոծիչների և հրետանու տեղաբաշխման խնդիր ունի։ Նույն աղբյուրը նշում է, որ դրանք կտեղաբաշխվեն Միջին Ասիայում և Պարսից ծոցում։ Տեղեկացվում է նաև, որ Միջին Ասիայում դեռևս տեղաբաշխման ընթացակարգեր չեն սկսվել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն