Pastark.am. Գեներալ Մուրադովին ցանկացել են փոխել Տիգրան Ավինյանի բողոքի հիման վրա։ Ո՞րն է պատճառը։

«Փաստարկ» լրատվականին  մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ այսօր` մեծ աղմուկ հանած` Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին հեռացնելու հարցը դրվել է այն բանից հետո, երբ ռուսական կողմը ստացել է ՀՀ փոխվարչապետի աթոռը զբաղեցնող Տիգրան Ավինյանի բողոքը։

Բողոքի պատճառը եղել է այն, որ Բաքվից առանց գերիների վերադարձած ինքնաթիռի մասին Ռուստամ Մուրադովը բացահայտող պատասխան էր տվել լրագրողին։ Մասնավորապես, վերջինիս այն հարցին, թե ինչու՞ են Հայաստանի պաշտոնատար անձինք նախօրեին հայտարարել, որ գերիներ են վերադառնալու Հայաստան` Մուրադովը պատասխանել էր,- «կեղծ պրովոկացիա էր, հայկական իշխանությունները մոլորեցնում են ժողովրդին, գերիների վերադարձ պլանավորված չի եղել» (տեսանյութ).

Եռակողմ պայմանավորվածության համաձայն` խաղաղապահ զորքերի ղեկավարն իրականացնում է իր գործառույթները 6 ամիս։ Եթե այս ընթացքում կամ դրա ավարտին որևէ կողմից բողոք չի ներկայացվում, ապա ծառայության ժամկետն ավտոմատ կերպով երկարաձգվում է։ Բողոքի պարագայում քննարկվում է հրամանատարի փոփոխության հարցը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գեներալ Ռուստամ Մուրադովը, պայմանավորված Հայաստանի շուրջ ձևավորված ռազմա-քաղաքական լուրջ խնդրով, ևս երկու ամիս կղեկավարի ռուսական խաղաղապահ զորքն Արցախում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն