Պետդուման լիակատար նստաշրջանում վավերացրեց Ռուսաստանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցության պայմանագիրը

Բարեփոխված պայմանագիրը ստորագրվել է Նուր Սուլթանում 2020թ հոկտեմբերին՝ երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ենթադրվում է, որ համագործակցությունը կիրականացվի հարցերի լայն շրջանակներում` զինվորական կրթություն, զենքի և տեխնիկայի մատակարարում, զորավարժությունների մասնակցություն, խաղաղապահ գործունեություն, երկկողմ նորմատիվ իրավական բազայի կատարելագործում, սպորտ։ Պայմանագիրը կնքվել է տասը տարով` ինքնուրույն երկարաձգման հնարավորությամբ։ Պայմանագրի բովանդակությունը նպատակաուղղված չէ ինչ-ինչ այլ պետության դեմ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն