«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի իրազեկմամբ՝ Ռուսաստանի նախագահը հոդված է գրել Խորհրդային Միության դեմ Գերմանիայի հարձակման մասին։ 1945 թվականին խորհրդային զորքերը հասան Գերմանիա՝ ոչ թե վրեժխնդիր լինելու, այլ ազատագրելու ֆաշիզմից։ Այդ մասին ՌԴ նախագահը հիշեցրել է «Լինել անկեղծ՝ չնայած անցյալին» հոդվածում, որը հրապարակել է գերմանական Die Zeit հրատարակությունը։ Հոդվածի ռուսերեն տարբերակը հրապարակվել է Կրեմլի կայքէջում: Այն նվիրված է Հայրենական պատերազմի սկսվելու 80-ամյակին։ Ռուսաստանում հունիսի 22-ը հիշատակի և սգո օր է։
«Ով էլ որ ջանքեր գործադրի պատմության անցյալի էջերը վերաշարադրելու, միևնույն է՝ ճշմարտությունն այն է, որ խորհրդային զինվորը մտավ Գերմանիա ոչ թե գերմանացիներից վրեժ լուծելու, այլ ազատագրողի վեհ առաքելությամբ։ 1941թ Հունիսի 22․․․ 80 տարի առաջ նացիստները գրավեցին գրեթե ողջ Եվրոպան և հարձակվեցին Խորհրդային Միության դեմ։ Խորհրդային ժողովրդի համար դա Հայրենական մեծ պատերազմ էր՝ երկրի պատմության մեջ ամենաարյունահեղը․ տասնյակ միլիոնավոր մարդիկ զոհվեցին, սահմաններ չունեցող վնաս հասցվեց տնտեսական և մշակութային ձեռքբերումների առումներով։
«Մենք հպարտանում ենք Կարմիր բանակի հերոսների քաջությամբ, տոկունությամբ և թիկունքի աշխատողներով, ովքեր ոչ միայն պաշտպանում էին Հայրենիքի անկախությունն ու արժանապատվությունը, այլև փրկում էին Եվրոպան և աշխարհը ստրկությունից: Նացիզմի դեմ պայքարած հերոսների հիշատակը մեզ համար սուրբ է։Մենք երախտագիտությամբ ենք հիշում հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցներին, Դիմադրության անդամներին, գերմանացի հակաֆաշիստներին, ովքեր ժամանակային առումով մոտեցրին ընդհանուր հաղթանակը»,- հավաստել է Վլադիմիր Պուտինը:
Վերապրելով համաշխարհային պատերազմի սարսափները՝ Եվրոպայի ժողովուրդները հաղթահարեցին օտարացումը և վերականգնեցին փոխադարձ վստահությունն ու հարգանքը, ընտրեցին սերտաճման ուղղությունը։ Պուտինը հաստատել է, որ հետպատերազմյան տարիներին ԽՍՀՄ-ում հենց գերմանացիները դարձան կոոպերացիայի պիոներներ։
«1970 թվականին ԽՍՀՄ-ի և Գերմանիայի Դաշնային հանրապետության միջև կնքվեց դարի գործարքը՝ Եվրոպային երկարաժամկետ բնական գազի մատակարարման նպատակով։ Սա փոխգործակցության հիանալի օրինակ էր և հետագայում՝ հսկայական նախագծերի հիմնարկեք։ Վառ օրինակը «Հյուսիսային հոսք» գազամուղն է»,- նշել է ՌԴ նախագահը։
«Մենք հույս ունեինք , որ սառը պատերազմի ավարտը Եվրոպայի ընդհանուր հաղթանակն էր, և թվում էր, թե Շառլ դը Գոլի երազանքը՝ միասնական մայրցամաքի մասին դառնում է իրականություն՝ Ատլանտիկայից մինչև Ուրալ․ մշակութային և քաղաքակրթային համապատկերներում՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։ Հատկապես այդ տրամաբանությամբ և այդ արժեհամակարգի և ընդհանուր շահերի վրա էր Ռուսաստանը ջանում հարաբերություններ զարգացնել եվրոպացիների հետ։ Եվ մենք, և Եվրամիությունն այդ ճանապարհին շատ աշխատանք ենք արել»,- գրել է Պուտինը։ Սակայն Ռուսաստանի նախագահը ցավով է նշում է, որ ժամանակի ընթացքում գերակա դարձավ այլ մոտեցում։
«Դրա հիմքում ընկած էր Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը, որն ինքնին սառը պատերազմի մասունք էր: Ի վերջո, այդ դաշինքը ստեղծվել է դիմակայության դարաշրջանում, և այն այդուհանդերձ՝ ստեղծվեց։ Դաշինքի արշավը դեպի արևելք փոխադարձ անվստահության արագ աճի հիմնական պատճառն էր։ Նրանք շտապեցին մոռանալ այն ժամանակ տված խոստումները, որ «դա ուղղված չէ ձեր դեմ», «դաշինքի սահմանները ձեզ չեն մոտենա»,- ընդգծել է Պուտինը։