Քիչ առաջ Սյունիքի Խոզնավար գյուղում ազեռները հասել են գյուղի ճանապարհին ու փորձել դիրքավորվել. Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան

Պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քիչ առաջ Սյունիքի Խոզնավար գյուղում ազեռները հասել են գյուղի ճանապարհին ու փորձել դիրքավորվել։ Գյուղի ժողովուրդը, գյուղապետերը բանակցություններ են վարել զինված թշնամու հետ, որից հետո վերջիններս քիչ հետ են քաշվել` մնալով սակայն ՀՀ տարածքում։ Ավելին, տվյալ հատվածում ոչ սահմանապահներ ունենք, ոչ էլ զինվորականներ: Հենց այս գյուղերն են, որ բնակիչներից հավաքել են զենքը և թողել մեն մենակ` մինչև ատամները զինված թշնամու հետ։
Ցույցեր անելն անիմաստ է։ Իշխանությունները թաքնված են ուժայինների մեջքի հետևում։ Իսկ սահմաններն անպաշտպան են … այդ նույն ուժայինները երբեք էլ չեն գնա` սահման պահելու:
Մեր գյուղացու հույսը մենք ենք,- գրում է Արթուր Գրիգորյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն