Իր բաց լուսանկարներով հայտնի մոդել Անիտա Հարությունյանը 17.09.2023-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցած արդյունքից հետո բուռն արձագանքել է իր ֆեյսբուքյան էջում` երևանցիների 80%-ին անվանելով քրդի շուն։ Ավելի ուշ նա ջնջել է գրառումը։
Նշենք, որ Հարությունյանը 2018 թվականի ապրիլից հետո հանդես էր գալիս «քոչարյանական» բանակում, այնուհետև, մեզ համար անհայտ պատճառով, համալրեց փաշինյանական «բանակի» շարքերը։ Նշենք նաև, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Անիտա Հարությունյանը սիրում է Թուրքիայում (Հայաստանի և Արցախի թշնամի պետություն) խրախճանքների մասնակցել։