ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին Մոսկվա է մեկնել։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։
Վերջին շրջանում նա հաճախակի է այցելում Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացանք՝ արդեն երկու օր է՝ նա իր գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ գտնվում է Մոսկվայում։ Այցի մանրամասների, նպատակների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։