Ռուսալ-ի բաժնետոմսերը, որոնք ներառված են Հոնկոնգի ֆոնդային բորսայում, երեքշաբթի անկում են ապրել ավելի քան 14%-ով, այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել, որ ՈՒկրաինայում Ռուսալ-ին պատկանող ալյումինի վերամշակման գործարանում արտադրությունը դադարեցվել է: Այդ մասին են վկայում Հոնկոնգի առեւտրային հարթակի տվյալները։
Առավոտյան գործառնությունների ընթացքում ռուսական ալյումինե հսկայի արժեթղթերը նվազել են 14,44%-ով՝ հասնելով 4,68 հոնկոնգյան դոլարի (0,6 դոլար):