Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Բաց երկնքի» մասին համաձայնագրի չեղարկումը։ Որոշման մեջ ասվում է, որ առաջարկը կփոխանցվի ՌԴ նախագահ Պուտինին, որպեսզի հարցի քննարկումը ներառվի պետդումայի օրակարգում։
Հիշեցնենք, որ Բաց երկնքի մասին պայմանագիրը ստորագրվել է Հելսինկիում 1992թ։ Այն թույլատրում է 34 մասնակից պետություններին տեղեկատվություն հավաքել զինուժի և մեկը մյուսի միջոցառումների մասին, որն ամրապնդում է Եվրոպայում վստահարժանությունը` սառը պատերազմից հետո։ Սակայն 2020թ մայիսի 22-ին ԱՄՆ-ն ընթացակարգ մշակեց՝ պայմանագրից դուրս գալու համար։ Այդ իրողությունից հետո ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ Ռուսաստանը ևս պայմանագրից դուրս գալու մեխանիզմ է մշակում, քանի որ ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալուց հետո խախտվում է մասնակից-երկրների շահերի հաշվեկշիռը։