ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում երեկ տեղադրվել է նախազգուշացում դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար։ Մասնավորապես նրանց արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր.
- Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք;
- Սյունիքի մարզ Գորիսից արևելք;
- Սյունիքի մարզ Կապանից հարավ;
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։
ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների շրջանում։ «Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներում կարող եք առանց ծանուցման հատել միջազգային սահմանը: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման»,- ասվում է հայտարարության մեջ:
https://am.usembassy.gov/security-alert-u-s-embassy-yerevan-armenia-february-2-2024/
Ըստ «Փաստարկ» լրատվականի աղբյուրների` ՀՀ հետախուզական ծառայությունն արդեն տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին ադրբեջանական հարձակման բարձր ռիսկի մասին։ Փաշինյանը լուռ է։