SpaceX-ը հետաձգել է թուրք տիեզերագնացով Ax-3 թռիչքը

Axiom-3 անձնակազմի արձակումը Falcon 9 հրթիռով նախատեսվում էր իրականացնել հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Թուրքիայի ժամանակով 01:11-ին:

SpaceX-ը չեղարկել է Ax-3 առաքելության (миссия) արձակումը։ Այս մասին ասվում է ընկերության X սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։

Axiom-3 առաքելության մեկնարկը, որը առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին կուղարկի Միջազգային տիեզերակայան, հետաձգվել է հունվարի 18-ին։

«Հունվարի 18-ին Ax-3 առաքելությունը ուղեծիր դուրս կգա», — ասվում է հայտարարության մեջ:

SpaceX-ը նշել է, որ լրացուցիչ ժամանակը մասնագետներին թույլ կտա կատարել վերջնական նախաթռիչքային ստուգումներ և վերլուծել տիեզերանավի վերաբերյալ տվյալները։

Ֆլորիդայում ՆԱՍԱ-ի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել է նաև, որ արձակումը հետաձգվել է մինչև վաղը։

Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտնել է, որ նոր պլանավորված մեկնարկի ժամը հունվարի 19-ի գիշերը թուրքական ժամանակով 00:49-ն է։ Նրա խոսքով, այս անգամ նախորդող ժամանակահատվածում նախատեսվում է ավարտել տեխնիկական ստուգումները։

Թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին եվրոպական «Աքսիոմ-3» առաքելության շրջանակներում կմեկնի Միջազգային տիեզերակայան։

Ի սկզբանե, Axiom-3 անձնակազմի արձակումը Falcon 9 հրթիռով նախատեսվում էր իրականացնել հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը՝ Թուրքիայի ժամանակով 01:11-ին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն