Ազգային Ժողովում աբսուրդային իրավիճակ է։ Արդեն արձակված համակարգի «օրենսդիրները» քննարկում են Հայաստանի տարածքը թշնամուն տալու մասին փաստաթուղթը։
ՀՀ պետական սահմանների համար Սահմանադրությամբ պատասխանատու Պաշտպանության Նախարարությունը բավարարվում է միայն համառոտ ու ոչինչ չասող հայտարարություններով` ներքին լսարանի համար։
ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ վարչապետի ժ/պ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև։ Պաշտպանության նախարարությանը չեն զեկուցում, որ տեղի է ունեցել ծեծկռտուք»։
Փաշինյանը կրկին հիշեց 30 տարվա մասին «մաշված հեքիաթը».
Մանրամասները` տեսանյութում.