Դամասկոսի արդյունաբերական պալատի ղեկավար Ֆարս Շահաբին Twitter-յան իր էջում գրել է` Թուրքիան պատրաստվում է սիրիացի վարձկաններ տեղափոխել Ուկրաինա ՝ Դոնբասի դեմ կռվելու համար: «Շուտով մենք Ուկրաինայում կտեսնենք, այսպես կոչված, սիրիական «զինված խմբավորումներ», որոնք կկռվեն Ռուսաստանի դեմ։ Թուրքիան Սիրիայի հյուսիսում բացել է նոր հավաքագրման կետեր, ինչպես որ դա արել էր վարձկաններին Լիբիա և Ադրբեջան ուղարկելուց առաջ, իհարկե, Արեւմուտքի լիարժեք ղեկավարությամբ»,- հայտարարել է Շահաբին։
Թողնել մեկնաբանություն