Թուրքիայում գնաճը հասել է ռեկորդային մաքսմումին

Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 64,77 տոկոսի։

 

Թուրքիայի տարեկան գնաճը դեկտեմբերին հասել է գրեթե 65 տոկոսի, իսկ 2024 թվականի մայիսին կարող է հասնել 70-75 տոկոսի։ Այս մասին հայտնում է Insider Paper-ը՝ հղում անելով Agence France-Presse (AFP) տվյալներին։

Թուրքիայի պաշտոնական տարեկան գնաճը նոյեմբերի 61,98 տոկոսից դեկտեմբերին հասել է 64,77 տոկոսի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական թիմը դիտարկում է շուկայի տեսակետը և ակնկալում է, որ չորս ամսվա ընթացքում գնաճը կսկսի իջնել գրեթե ռեկորդային առավելագույն ցուցանիշներից:

Ավելի վաղ Թուրքիայի ֆինանսների նախարարության ղեկավար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել էր, որ 2024 թվականին երկրի իշխանությունները մտադիր են գնաճի մակարդակը նվազեցնել ներկայիս ցուցանիշի գրեթե կիսով չափ՝ հասցնելով 34 տոկոսի։

Հունիսին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց անմիջապես հետո, Թուրքիայում գնաճն ամենացածր մակարդակին էր՝ 2021 թվականից ի վեր։ Այնուհետեւ տարեկան կտրվածքով այն կազմել է 38,2 տոկոս։ Սեպտեմբերին թանկացումներն արագացել են՝ հասնելով գրեթե 60 տոկոսի։ Կենտրոնական բանկի պլանների համաձայն՝ 2023 թվականին այդ ցուցանիշը Թուրքիայում կկազմի 65 տոկոս, սակայն, ըստ փորձագետների, այն կարող է գերազանցել 67 տոկոսը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն