Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մարմարա ծովի Գեմլիկ ծոցում։
Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD)։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10:42-ին Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Մուդանյա շրջանի ափից 4,73 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է մոտավորապես 8,98 կմ խորության վրա։
Տեղական ժամանակով 10:45-ին նույն տարածքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։