Թուրքական լրատվականները հրապարակել են մի քարտեզ (առաջին նկար), որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Հայաստանը կտրված Իրանից: Այս քարտեզը փակցված է եղել Dubaiexpo2020 թ. Ադրբեջանի տաղավարում,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը` հրապարակելով քարտեզներ։
Հիմա բոլորը կասեն, թե դա եղել է 2020 թվականին, իսկ այժմ ուրիշ պայմանավորվածություններ են:
Շտապեմ հիասթափեցնել Ձեզ բոլորիդ և հրապարակել նկարներ, որոնք արված են Մեղրի — Ագարակ — Նռնաձոր ճանապարհի խաչմերուկում, և, ըստ որոշ աղբյուրների, այնտեղ տեղադրված հսկիչ անցագրային կետը ո´չ Հայկական է և ո´չ էլ Ռուսական:
Հարց Նիկոլ Փաշինյանին, բա ու՞մ է պատկանում այն և ինչու՞ են Թուրքական հեռուստաալիքները հրապարակել նման քարտեզ։