Զելենսկին խաղաղություն է ուզում. ինչ է նա հայտարարել Շվեյցարիայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այս տարվա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայացած Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է իր երկրի և Ռուսաստանի միջև միջնորդների մասնակցությամբ խաղաղ բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Այս հայտարարությունն առաջընթաց քայլ էր դիվանագիտական ​​ճանապարհով երկու երկրների միջև զինված հակամարտության հնարավոր կարգավորման ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Զելենսկին հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էր Ռուսաստանի Դաշնության ` ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը։  Ուկրաինայի իշխանությունները  մինչ օրս հավատարիմ են այս դիրքորոշմանը` թույլ տրելով միայն ռազմագերիների և տեղահանված քաղաքացիական անձանց փոխանակման հարցում փոխգործակցություն երկու երկրների լիազորված պաշտոնյաների միջև։

Ասուլիսի ժամանակ Զելենսկին չի հստակեցրել, թե կոնկրետ ում է տեսնում միջնորդի դերում, բայց նշել է, որ նախընտրում է 2022 թվականի հուլիսին Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ  տեղի ունեցած «Հացահատիկային գործարքի» կնքման մոդելի բանակցային գործընթաց։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 4-ին Աստանայում կայացած ՇՀԿ-պլյուս (Շանհայի համագործակցության կազմակերպություն, «ШОС плюс») հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը «երբեք չի հրաժարվել և այժմ էլ պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները»։ Միևնույն ժամանակ նա հասկացրել է, որ նախընտրում է բանակցությունների այլ ձևաչափ։

Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ պատերազմող երկրների նախագահները միջնորդի դերում տեսնում են Թուրքիային։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նման բանակցություններ կազմակերպել։ Մեկ այլ պոտենցիալ միջնորդ, ըստ երևույթին, Հունգարիան է, որի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած շաբաթ հերթափոխով այցելել է Ուկրաինա և Ռուսաստան՝ համապատասխան առաջարկներով: Ընդ որում, երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, որը ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Այս առումով նրանց անկախությունն արևմուտքից կարող է կասկածի տակ դրվել։

Հատուկ պետք է նշել Բելառուսի կաևորությունը, որը նպաստել է 2014-2015թթ. Մինսկի համաձայնագրերի ստորագրմանը և հետագայում` 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին, հարթակ է ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար ։ Այնուամենայնիվ, քանի որ Կիևի և Մինսկի միջև հարաբերություններում լարվածությունն աճում է, կասկածելի է ակնկալել, որ առաջիններն այժմ կձգտեն ընդունել վերջինների միջնորդական նոր ծառայությունները:

Միջնորդի դերում քննարկվում է նաև Ղազախստանը։ Նախ, չնայած Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերություններին, նա չեզոք դիրքորոշում է պահպանում ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ։ Նա հետևողականորեն հանդես է գալիս այս հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու օգտին և բազմիցս առաջարկել է իր օգնությունն այդ հարցում։ Այն ունի նաև ուղղակի (2015թ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը լուծելու) և անուղղակի (2013թ.-ին Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից և այլն) կազմված «վեցնյակի» միջև բանակցությունների հարթակ տրամադրելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար լավ փորձ: Ղազախստանի հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հավասարապես բարեկամական են և կառուցողական։

Թե ով և երբ իր միջնորդական առաքելությամբ կկանգնեցնի եղբայրասպան պատերազմը, հայտնի կդառնա այս աշնանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն