897 թվականին Ստեփանոս VII պապը նախաձեռնեց Դիակների սինոդը, որն աննախադեպ էր Վատիկանի պատմության մեջ

897 թվականին Ստեփանոս VII պապը նախաձեռնեց Դիակների սինոդը, որն աննախադեպ էր Վատիկանի պատմության մեջ:

Նա հրամայեց իր նախորդի՝ Պապ Ֆորմոսուսի դիակը հանել գերեզմանից, հագցնել պապական զգեստներ և նստեցնել մեղադրյալի աթոռին:

Դատավարության ընթացքում Ֆորմոզային մեղադրել են եկեղեցական օրենքը խախտելու մեջ։ Նրա վրայից հանվել է պապական հագուստը, կտրել են նրա աջ ձեռքի երեք մատները, որոնցով նա օրհնում էր ժողովրդին, իսկ դիակը նետել են Տիբրը։

Այս իրադարձությունը, որը պապականության պատմության մեջ ամենավիճահարույցներից է, պառակտում առաջացրեց եկեղեցում և ապակայունացրեց հռոմեական հովվապետությունը իններորդ և տասներորդ դարերի վերջում։

Ստեփանոսի արարքը այնքան է զայրացրել Հռոմի բնակչությանը, որ շուտով նա ինքն է բանտարկվել և խեղդամահ արվել այնտեղ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն