Աֆղանստանից մարդկանց տարհանումն ավարտին է մոտեցել։ Երկիրն արդեն կանգնած է լուրջ հումանիտար ճգնաժամի շեմին: Աֆղանստանն ունի 39 միլիոն բնակչություն:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կրկնել է Աֆղանստանի սահմանների բաց լինելու իր կոչը, որպեսզի Իրանի և Պակիստանի հետ միասին ավելի շատ երկրներ հումանիտար պատասխանատվություն կրեն։ Նշված երկրներն արդեն ընդունել են 2.2 միլիոն աֆղանստանցի:
«Քաբուլից օդային ճանապարհորդությունը կավարտվի հաշված օրերի ընթացքում, և տեղի ունեցող ողբերգությունն այլևս այնքան տեսանելի չի լինի: Բայց դա կշարունակի մնալ առօրյա իրականություն միլիոնավոր աֆղանստանցիների համար: Մենք չպետք է հետ կանգնենք: Շատ ավելի լուրջ մարդասիրական ճգնաժամը դեռ նոր է սկսվում »,- ասել է Գրանդին հայտարարության մեջ, գրում է Reuters-ը: