ԱՄՆ-ն դադարեցրել է դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանում

ԱՄՆ-ն դադարեցրել է դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանում։Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը կշարունակի իր «անխոնջ» ջանքերը ՝ օգնելու մարդկանց լքել երկիրը նույնիսկ այն բանից հետո, երբ զորքերը դուրս բերվեն:

Տարհանվածների հետ վերջին թռիչքն իրականացվել է Աֆղանստանից: Գործողությունն ավարտվել է մինչև օգոստոսի 31 -ի վերջնաժամկետը:

Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը վարելու է իր աֆղանական դիվանագիտությունը, ներառյալ հյուպատոսական աշխատանքը և մարդասիրական օգնության կառավարումը Քաթարի մայրաքաղաքից:

«Նոր ժամանակներ են սկսվել Աֆղանստանի և Ամերիկայի փոխգործակցության պատմության մեջ։ Մենք կշարունակենք մեր անխոնջ ջանքերը` օգնելու ամերիկացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և աֆղաններին լքել Աֆղանստանը, եթե նրանք կամենում են »,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում դեռ մնացել է մոտավորապես 100 ամերիկացի: Տարհանվել է ԱՄՆ-ի ավելի քան 6000 քաղաքացի: Օգոստոսի 14 -ից Քաբուլից դուրս է բերվել է ավելի քան 122 հազար մարդ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն