Որոնք են Մադրիդյան սկզբունքները (Արցախյան հարցի կարգավորում)

2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպում կազմակերպեց իսպանական Մադրիդ քաղաքում։ Հանդիպման ժամանակ քննարկվում էր Արցախյան հիմնախնդիրը։ Փաստաթուղթը ստացավ «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը (Madrid Principles):

2009 թվականի հուլիսի 10-ին Իտալայի Աքվլիա քաղաքում կայացավ Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվեց 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը։

Հիմնարար սկզբունքներում մասնավորապես նշված էր.

  • Նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքները պետք է հանձնվեին Ադրբեջանին,
  • Լեռնային Ղարաբաղին տրվում էր միջանկյալ կարգավիճակ` տրամադրելով նրան անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,
  • տրվում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը հետագա սահմանվելու էր իրավականորեն` կամարտահայտման միջոցով,
  • Ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնալու էին իրենց նախկին բնակավայրեր,
  • Տրվելու էին անվտանգության միջազգային երաշխիքներ ներառյալ` խաղաղապահ ուժեր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն