Վանաձոր համայնքի և վանաձորցու շահի պաշտպանության համար դիմեք Սահմանադրական Դատարան. Ռաֆայել Սահրադյան

Իշխանությունները խախտել են ՏԻՄ-ի մասին օրենքի 9-րդ գլուխը, ՀՀ Սահմանադրական օրենսգրքի 179-190-րդ հոդվածները` իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռաֆայել Սահրադյանը։

Դիմում եմ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին.
Գիտեք չէ՞, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։Առակս այն կցուցանե, որ երբ մտնում եք ՏԻՄ մարմին` աշխատելու, ապա գոնե կարդացեք ՄՈՒՆԻՑԻՊԱԼ իրավունք դասագիրքը, միգուցե օգնի։ Սահմանադրության 9-րդ հոդվածը սահմանում է. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
Իսկ այսօր ոտնահարված է Վանաձորցու իրավունքները, բառի բուն իմաստով։
Սահմանադրության 79-րդ հոդվածը սահմանում է.  Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակա՛զմ, դուք խախտել եք Սահմամադրության 9-րդ գլուխն ամբողջությամբ, ՀՀ Սահմանադրական օրենսգրքի 179-181-182-185-րդ հոդվածները։
ՀՀ Սահմամադրության 179-րդ հոդվածը սահմանում է՝ 1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
Այս պահին համայնքը չունի ղեկավար եւ ժողովրդի իրավական, սոցիալ տնտեսական, եւ մնացած իրավունքները ոտնահարված են։
ՀՀ Սահմամադրության 181-րդ հոդվածը սահմամում է՝ 1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Համայնքի ղեկավարի ուղղակի ընտրության դեպքում կիրառվում են Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքի սկզբունքները:
Վանաձորն ունի լեգիտիմ ընտրված համայնքապետ, ով, սակայն, կալանքի տակ է։
ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերը սահմանում են՝ 3. Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում: 4. Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:
Տվյալ դեպքում Վանաձոր համայնքն իրավական կոլապսի մեջ է, իսկ վանաձորցու լավագույն շահը` ոտնահարված։
ՀՀ Սահմանադրության 185-րդ հոդվածը սահմանում է՝ 1. Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին։
Փաստացի, Վանաձորում չկա հաստատված բյուջե, տիրում է տոտալ խառնաշփոք։
Վանաձորցին հաղթել է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, քանի որ Վանաձորցին իր միջից է ընտրել ղեկավար։ Իսկ այդ ղեկավարը` Մամիկոն Ասլանյանը այսօր կալանավորված է` իր քաղաքական դիրքորոշման պատճառով։
Հ.Գ «Մամիկոն Ասլանյան դաշինք»՝ վանաձորցին ձեզ հետ է։ Վանաձոր համայնքի և վանաձորցու շահի պաշտպանության համար դիմեք Սահմանադրական Դատարան, լուծում տվեք իրավական այս խառնաշփոթին։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն