Պատերազմող Ուկրաինայի նախագահ Զելենսկին խնդրել է դիտարկել երկրում միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը

Զելենսկին վարչապետ Շմիգալին խնդրել է դիտարկել

Ուկրաինայում միասեռական ամուսնությունների օրինականացման հարցը։

 

Վլադիմիր Զելենսկին դիմել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին՝ խնդրելով քննարկել ԼԳԲՏ միությունների պաշտոնական գրանցման հարցը։ Ուկրաինայի նախագահn այս քայլին է գնացել` միասեռ ամուսնությունների օրինականացման համար ստորագրավահաքին ի պատասխան, որը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, խնդրագիրը հավաքել է ավելի քան 25.000 ստորագրություն, որն անհրաժեշտ է պետության ղեկավարի կողմից դրա քննարկման համար։ Խնդրագրում նշվում է, որ դրան աջակցել է Ուկրաինայի 28,5 հազար քաղաքացի։ Զելենսկին բոլորին շնորհակալություն է հայտնել «ակտիվ քաղաքացի լինելու համար»։

Փաստորեն պատերազմի, համատարած սովի ու համաճարակի մեջ «այրվող» Ուկրաինայի թիվ մեկ խնդիրն այսօր միասեռ ամուսնությունների օրինականացումն է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն