ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքում կրկին ակիտվացվել է «Աշխարհի քարտեզը»։
Քարտեզում նշված են Հայաստանի Հանրապետության սահմանները, սակայն Արցախի ( ԼՂՀ ) ողջ տարածքն ընդգրկված է Ադրբեջանի կազմում։
Թե ինչու ՀՀ ԱՆ-ն չի «ճանաչում» Արցախի գոյությունը մնում է միայն ենթադրել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից առաջ այդ քարտեզն ապակտիվացվել էր` առանց որևէ պարզաբանման կամ մեկնաբանության։