SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը խոստովանել է, որ Մարս մոլորակին հասնելը «հեշտ գործ չէ» և մոլորակի գաղութացման սկբում շատ մարդիկ կմահանան։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ծրագրում մասնակցելու են միայն կամավորականներ և նրանց թիվն արդեն շատ մեծ է։
Մարսին տիրանալու համար մարդկությունը, հնարավոր է, կվճարի Կարմիր մոլորակ մեկնած առաջին կամավորների կյանքերով։ Այս մասին Xprize հիմնադրամին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր, համասեփականատեր, գլխավոր տնօրեն և գլխավոր ինժեներ, Tesla ընկերության գլխավոր տնօրեն, SolarCity ընկերության նախագահների խորհրդի նախկին անդամ, միլիարդատեր Իլոն Մասկը։
«Անկեղծ ասած, մեծ թվով մարդիկ, հավանաբար, սկզբում կմահանան։ Մարս հասնելը հեշտ չէ»,- շեշտել է նա։