Դո՞ւք եք որոշում` ինչպիսին պետք է լինի սյունեցին. Անկախ պատգամավոր (տեսանյութ)

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային Ժողովի ամբիոնից անդրադարձել է սյունեցիների վերաբերյալ ԱԺ որոշ պատգամավորների կատարած արտահայտություններին և հայտարարություններին։

Գրիգորյանը մասնավորապես հիշատակել է օրեր առաջ իմքայլական Հրաչյա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, թե «սյունեցիներին պետք է նվաստացնելով բերման ենթարկեին»։

Նա հիշեցրեց, որ իր գործընկերների հետ միասին դիմել են` Էթիկայի հանձնաժողով կազմելու և Հրաչյա Հակոբյանի վարքը քննելու համար։

Չնայած դահլիճից հնչող գորգոռոցներին` պատգամավորը, ով սյունեցի է, հայտարարեց. «սյունեցիների մասին խոսելիս դրսևորեք խի՛ստ հարգալից վերաբերմունք»։

Մանրամասները` տեսանյութում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն