Արաբական լիգայի պետությունների գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը դատապարտել է Գազայում Իսրայելի հարձակումները։ Նա մեղադրել է Իսրայելին բռնությունների և ռազմական դաժան գործողությունների համար
— Հակամարտությունը ծագեց հրեա ծայրահեղականների հանդեպ հանդուրժողականության և արաբների հանդեպ հրեաների թշնամական վերաբերմունքի պատճառով,- ասել է Արաբական լիգայի պետությունների գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակումները պաղեստինցի գրոհայինների դեմ ուժի ողորմելի ցուցադրում էր։
Աբու ալ Գեյթը կոչ է արել միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել։