ՀԱՄԱՍ․ Մենք կպայթեցնենք Թել Ավիվը (հենց հիմա Թել Ավիվը հրթիռակոծվում է` տեսանյութեր)

Պաղեստինի գրոհայինների ՀԱՄԱՍ շարժումը հայտարարություն է տարածել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Գազան ռմբակոծելու առնչությամբ։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի քաղաքացիական շինությունների ռմբակոծությունները շարունակելու դեպքում` պատասխան հրթիռային հարվածներ կստանան Թել Ավիվում։

-Եթե թշնամին շարունակի հարձակվել՝ Թել Ավիվը կհայտնվի ծանր հրետակոծության թիրախում, ավելի ծանր, քան Աշկելոնում հարվածներն էին,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի մամուլի ներկայացուցիչ Աբու Ուբեյդան։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն