«Փաստարկ» լրատվականի նախորդ հրապարակումից հետո խմբագրության հետ կապ հաստատեց քաղաքացի, ով պատմեց, որ մայիսի 4-6-ը առավոտյան 11:00 — 13:00 ընկած ժամանակահատվածում ք. Երևան, Տիգրան Մեծ 71 շենքի բակում երիտասարդը, ով ուներ տարօրինակ քայլվածք և նմանեցվում է երկու օր առաջ Դավթաշեն թաղամասում կատարված առևանգման դեպքի երիտասարդին, հետևել է անչափահաս աղջկան, իսկ նրա հետևից գնացող փոքր եղբորը հորդորել է գնալ ուրիշ ուղղությամբ։
Բայց եղբայրը, չենթարկվելով հրամանին, մոտեցել է շենքի մուտքին հակառակ կողմից (այդ շենքում մուտքերն ունեն երկկողմանի դռներ), տեսել է, որ տեսանյութում երևացող երիտասարդը փորձում է գրկել իր անչափահաս քրոջը։ Տեսնելով տղային, երիտասարդը դիմել է փախուստի։
Տղան տեղեկացրել է հորը, որը սակայն ոստիկանություն չի ահազանգել։
ՀՀ ոստիկանությունը տեսանյութը կարող է առգրավել տվյալ հասցեում գտնվող «տեսախցիկների խանութից»։