ՀՀ արևելյան սահմանագծի որոշակի հատվածի դիրքերից իջեցվել են հակատանկային միջոցները. «Փաստարկ»

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր` հունիսի 13-ին ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և օբյեկտ,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ այսօր մինչև կեսօր ՀՀ արևելյան սահմանագծի որոշակի հատվածի դիրքերից իջեցվել են հակատանկային միջոցները. դրանք չեն փոխարինվել որևէ այլ միջոցով։

Կրկին մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ այսօր առավոտյան 11:30 — 12:00 թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերով և ականանետով հարվածել է նաև Սոթքի և Տրետուք գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն