Մեր աղբյուրի փոխանցմամբ Երևանում ազատորեն զբոսնում են նաև՛ օտարազգի քաղաքացիներ, ովքեր, պտտվելով քաղաքի մարդաշատ հատվածներում և Կառավարական շենքերի մոտակայքում, նկարահանում են Կառավարական շենքերի տանիքները, հարակից շենքերի դիրքերը, քաղաքացիների տեղաշարժն ու ակտիվությունը։
Հրավիրում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն այս հանգամանքի վրա։ Ակնկալում ենք պաշտոնական հայտարարություն այս առնչությամբ և ազգային անվտանգության ապահովմանն ուղղված անհապաղ քայլեր։