Արաբական լիգայի պետությունների գլխավոր քարտուղարը մեղադրել է Իսրայելին՝ հակամարտության սրման համար

Արաբական լիգայի պետությունների գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը դատապարտել է Գազայում Իսրայելի հարձակումները։ Նա մեղադրել է Իսրայելին բռնությունների և ռազմական դաժան գործողությունների համար

— Հակամարտությունը ծագեց հրեա ծայրահեղականների հանդեպ հանդուրժողականության և արաբների հանդեպ հրեաների թշնամական վերաբերմունքի պատճառով,- ասել է Արաբական լիգայի պետությունների գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով՝ Իսրայելի հարձակումները պաղեստինցի գրոհայինների դեմ ուժի ողորմելի ցուցադրում էր։

Աբու ալ Գեյթը կոչ է արել միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն