Արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ. թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին. ՀՎԿԱԿ

Նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:

✔️«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:
✔️ «Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանում է 10 հիվանդ:
✔️ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:
✔️ «Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
✔️ «Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
✔️ «Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
Աշխատանքները շարունակվում են:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն