Այսօր թուրքական ուղղաթիռ է կործանվել (տեսանյութ)

РИА Новости-ին, վկայակոչելով թուրքական ՊՆ հայտարարությունը, հայտնում է, որ  արեւելյան Բիթլիս նահանգի դժվարանցանելի լեռներում թուրքական ռազմական ուղղաթիռ է  վթարի ենթարկվել։ Վթարի վայր են ժամանել բազմաթիվ փրկարարներ, զինվորականներ, բժիշկներ։ Կատարվում է վիրավորների և դիակների տարհանում։ Նախնական տվյալներով կործանման վայրում հայտնաբերվել է 9 զոհ և 4 վիրավոր։

Cougar տիպի ուղղաթիռի հետ, որը թռչում էր Բելգիայից դեպի Թաթվան, ժամը 14:25-ին կտրվել է կապը։ Որոնողական աշխատանքների  են ուղարկվել անօդաչուները, CN-235 ինքնաթիռը և ուղղաթիռ։ Արդյունքում պարզվել է, որ ռազմական ուղղաթիռը կործանվել է։

Նախնական տվյալներով աղետի պատճառը կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Տեսանյութը հղումով. https://t.me/rian_ru

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն