Չինաստանը ընդհանուր լեզու է գտել թալիբների հետ

 

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին բանակցություններ է վարել «Թալիբան» շարժման պատվիրակության հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Sputnik Տաջիկստանը»՝ վկայակոչելով South China Morning Post-ին։Հանդիպումը տեղի է ունեցել Տյանցզինում՝ Չինաստանի հյուսիսում։ Թալիբներին ներկայացրել է  քաղաքական շարժման գրասենյակի ղեկավար`  Աբդուլլահ Գանի Բարադարը։ Բանակցությունների ընթացքում Վան Ին հայտարարել է, որ հարգում է Աֆղանստանի
ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հավատարիմ է չմիջամտելու սկզբունքին։ Քաղաքական գործիչը անդրադարձել է նաև Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմանը։«Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի շտապ դուրսբերումը վկայում է այդ երկրում ամերիկյան ռազմավարության ձախողման մասին», — հայտարարել է չինացի դիվանագետը։ Վանգ  Ին նաև կարծիք հայտնեց, որ Թալիբանները որոշիչ դեր են խաղում Աֆղանստանում ՝ որպես ռազմական և քաղաքական ուժ, և հույս հայտնեց, որ նրանք կկարողանան խաղաղություն և կայունություն բերել երկրում: Չին նախարարը կոչ է արել քաղաքական ուժերին միավորվել՝ ելնելով աֆղան ժողովրդի շահերից և համագործակցել ներաֆղանական ուժերի հաշտեցման արագ ձեռքբերման գործընթացին։Վան Ին նշել է, որ Չինաստանի համար շատ կարևոր է, որ Աֆղանստանը չդառնա «Արևելյան Թուրքեստանի իսլամական շաժմանը» հարող ույգուր անջատողականների հենակետ, ովքեր ՄԱԿ-ում ճանաչվում են ահաբեկչական և թիրախավորել են Սինցզյանը՝ Արևելյան Թուրքեստան ինքնավար շրջան ստեղծելու նպատակով։ Իր հերթին «Թալիբան» շարժման ներկայացուցիչը Չինաստանին հավաստել է, որ թույլ չի տա Աֆղանստանի տարածքը օգտագործեն  ի վնաս ցանկացած երկրի անվտանգությանը: Ի պատասխան  Չինաստանը խոստացել է չմիջամտել Աֆղանստանի ներքին գործերին։Աբդալլա Գանի Բարադարը հասկանալ է տվել, որ թալիբները պատրաստվում են հույսը դնել Չինաստանի վրա ՝ երկրի տնտեսությունը վերականգնելու համար: Հիշեցնենք, որ իրավիճակը Աֆղանստանում կտրուկ վատթարացել է երկրից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մեկնարկից հետո:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն