Ապագա, որը չի լինելու. Իլոն Մասկն իրավացի է, մեզ ջերմամիջուկային ռեակտոր պետք չէ

Զանգվածային ջերմա-միջուկային էներգետիկային մնացել է 20 տարի  —  և միշտ էլ 20 տարի կմնա: Այս պարզ կատակն ինքնին հին է դարձել 20 տարի առաջ: Հասարակությունը վրդովված է, որ ջերմամիջուկային ռեակտորը չի հասցվել արդյունաբերական մակարդակի: Եվ միայն Իլոն Մասկն է հայտարարում, որ ջերմամիջուկային ռեակտոր մեզ ամենևին պետք չէ: Ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ նա իրավացի է: Նույնիսկ, եթե ջերմամիջուկային էներգիայի բոլոր տեխնիկական խնդիրները հրաշքով լուծվեն, դա մրցակիցներին դուրս մղելու շանս չի տալիս: Այսպիսի նախաբանով էներգիայի ստացման վերաբերյալ հետաքրքիր հոդված է հրապարակել naked-science.ru-ն։

Նախ փաստենք, որ մոլորակի վրա լուրջ էներգետիկ ճգնաժամ է: Ճիշտ է, Երկիրն ունի ածխածնային վառելիքի բավարար պաշար, բայց դրանցից նույնիսկ ամենաապահովը ՝ բնական գազը, յուրաքանչյուր տրիլիոն կիլովատ/ժամի դիմաց 4000 մարդու կյանք է խլում: Ածուխը, էլ չասենք կենսավառելիքի մասին, շատ ավելին է սպանում, քանի որ այրվելիս այն արտազատում է ավելի շատ միկրոմետրային մասնիկներ (PM2.5):

Այդ նյութերը, թոքերի միջոցով ներթափանցելով արյան մեջ, սպանում են մարդուն ՝ առաջացնելով թրոմբոզ, սրտամկանի ինֆարկտ և գլխուղեղի կաթված, որոնք բոլորս սխալմամբ ընդունում ենք որպես սովորական «սթրեսի պատճառով առաջացած հիվանդություններ»: ԱՄՆ-ում տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում ջերմային էներգիայից, իսկ աշխարհում մենք խոսում ենք տարեկան առնվազն հարյուր հազարավոր մահվան դեպքերի մասին: Այս խնդիրը վաղուց և լրջորեն անհանգստացնում է գիտնականներին. սովետական ​​ակադեմիկոսները դեռ 1980-ականներին ջերմային էներգիայի մերժումը համարում էին անխուսափելի ապագա `հենց այդ բնապահպանական նկատառումներից ելնելով:

Այս իրավիճակը քիչ հայտնի է ժամանակակից հասարակությանը, և դուք այդ մասին չեք լսի քաղաքական գործիչներից: Այնուամենայնիվ, ինչպես հասարակությանը, այնպես էլ քաղաքական գործիչներին հայտնի է մեկ այլ հասկացություն, որի պատճառով անհրաժեշտ է հրաժարվել ածխածնային էներգիայից։ Դա գլոբալ տաքացումն է: Նրանց խոսքով ՝ գլոբալ տաքացումն աղետ է, և դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել ածխածնային վառելիքից:

Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք, որ իրականում գլոբալ տաքացումը նվազեցնում է մահացությունը,- նշում է կայքը: «Գրել ենք նաև, որ ածխածնի անթրոպոգեն արտանետումները հանգեցրել են ցամաքային բուսականության ռեկորդային ծաղկման և բերքի զգալի աճի: Բայց այս ամենը բնավ չի նշանակում, որ ածխածնային վառելիքի դեմ պայքարելու անհրաժեշտություն չկա»:

Այսպիսով, ի՞նչ են առաջարկում ժամանակակից գիտությունն ու տեխնոլոգիան` հարցին վերջնական լուծում տալու և այս անտեսանելի պատերազմին վերջ դնելու համար, որը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց է սպանում: Ե՞րբ է ջերմամիջուկային էներգետիկան անջատելու է վերջին ԱԷԿ-ը: Ավաղ, երբեք:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ …

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն